ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Ինչո՞վ է Ucom-ը տարբերվում Իոսիֆ Ստալինից

Ինչո՞վ է Ucom-ը տարբերվում Իոսիֆ Ստալինից
13.04.2025 | 21:53

2025 թ. մարտի 19-ին Ucom-ը մեծ շուքով նշեց հաճախորդի օրը:

Ucom-ի գլխավոր տնօրեն Յիրիկյան Ռալֆն ասաց, որ Ucom-ի «կապը հաճախորդների հետ ամրապնդվում է»:

Դրանից ուղիղ 23 օր անց, Յիրիկյան Ռալֆի իմացությամբ կամ վերջինիս ուղիղ ցուցումով Ucom-ն արգելափակում է «ամրապնդված կապով» հաճախորդին: Փաստորեն, Յիրիկյան Ռալֆի Ucom-ը, չկարողանալով արժանապատիվ կեցվածք ցուցաբերել հաճախորդի հետ փոխհարաբերություններում, վերջինիս արգելափակում է: Կարծում եմ` սա լուրջ կազմակերպության պահվածք չէ:

Հիշեցնեմ` քաղաքացին բարձրաձայնել էր այն մասին, որ Ucom-ի աշխատակիցները բնակարաններում ինտերնետ-սարքը տեղադրելիս, պատի մեջ անցքերը բացում են առանց դռելի` բացառառապես պտուտակահանի և պտուտակների օգնությամբ: Ավելին` վերջիններս պատի մեջ բացում են չօգտագործվող անցքեր, իսկ օգտագործվող անցքերի մեջ չեն տեղադրում դյուբելներ: Այսինքն, Ucom-ի աշխատակիցների այցից հետո բնակարանը վերանորոգման կարիք է ունենում: Քաղաքացու դիտարկումից հետո, Ucom-ը, Ucom-ի Սյուզիի միջոցով , քաղաքացուն վնասի դիմաց դրամական փոխհատուցում առաջարկեց, սակայն հաջորդ օրը փոխհատուցման տրամադրման համար անիրագործելի պայմաններ ներկայացրեց: Խնդիրը մնաց առկախված:

Ucom-ը գտավ ամենախայտառակ լուծումը` արգելափակեց քաղաքացուն:

Ըստ Ucom-ի, չկա քաղաքացի, չկա խնդիր:

Ըստ Իոսիֆ Ստալինի, չկա մարդ, չկա պրոբլեմ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 7602

Մեկնաբանություններ